Որոնել
Արխիվ
17.09.2019  19:22

Օզբիլիզը բացեց գոլերի հաշիվն` օգնելով «Փյունիկին» հաղթել «Գանձասար-Կապանին»

Բարձրագույն խմբի 7-րդ տուրում «Փյունիկն» հյուրընկալվեց «Փյունիկին»: Խաղն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմի: Նկատենք, որ խաղում իր անդրանիկ գոլը Հայաստանի առաջնությունում ու փյունիկցիների կազմում խփեց Արաս Օզբիլիզը: Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուն աչքի ընկավ 59-րդ րոպեին:

Մինչ այդ «Փյունիկին» 11-րդ րոպեին առաջ էր մղել Դենիս Մախմուդովը: «Գանձասար-Կապանը» ընդամենը մեկ գոլ կարողացավ խփել: Դա տեղի ունեցավ 82-րդ րոպեին Անդրանիկ Քոչարյանի ջանքերով: 

Հաղթանակից հետո «Փյունիկն» ակտիվում ունի 9 միավոր, իսկ «Գանձասար-Կապանը» կրեց հերթական պարտությունն ու շարունակում է մնալ հետնապահների թվում` վաստակած 4 միավորով: Ի դեպ, կապանցիները դեռ հաղթանակ չեն տարել անցկացրած յոթ խաղից հետո:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000