Որոնել
Արխիվ
17.09.2019  17:38

Վենգերը կարող է ռուսական թիմ գլխավորել. բանակցությունները սկսվում են

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է տեղափոխվել Ռուսաստան:

Спорт-Экспресс-ը վստահեցնում է, որ ֆրանսիացին կարող է գլխավորել «Սպարտակը»: Ռուսական ակումբի գլխավոր տնօրեն Թոմաս Ցորնը մեկնել է Լոնդոն, որտեղ նախնական բանակցություններ է վարելու 69-ամյա մասնագետի հետ:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «կարմրասպիտակնների» անհաջող շարքից հետո հրաժարական է տալու գլխավոր մարզիչ Օլեգ Կոնոնովը, սակայն ակումբի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը հայտնել էր, որ մարզիչը նվազագույնը մինչև դեկտեմբեր իր պաշտոնում է մնալու:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000