Որոնել
Արխիվ
17.09.2019  12:13

Ռոյս. «Մեսսին մեր մոլորակի լավագույն ֆուտբոլիստն է, ուզում եմ, որ նա խաղա մեր դեմ»

Դորտմունդի «Բորուսսիայի» ավագ Մարկո Ռոյսը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բարսելոնայի» դեմ խաղից սպասումների մասին: Գերմանացին, մասնավորապես,  անդրադարձել է «բլուգրանայի» առաջատար Լիոնել Մեսսիին, ով վնասվածքի պատճառով մոտ մեկ ամիս բաց թողնելուց հետո առաջին անգամ հայտավորվել է խաղին:

«Շատ ուրախ կլինեմ, եթե Մեսսին կարողանա խաղալ: Նա մեր մոլորակի լավագույն ֆուտբոլիստն է»,- Ռոյսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Բորուսսիա» – «Բարսելոնա» խաղը կկայանա այսօր` սեպտեմբերի 17-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000