Որոնել
Արխիվ
17.09.2019  14:53

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Կոկորինն այսօր բանտից դուրս եկավ և պայմանագիր կնքեց ակումբի հետ

Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կոկորինն այսօր պաշտոնապես ազատվեց բանտից, որտեղ վերջին մոտ մեկ տարին անցկացրել է երկու մարդ ծեծելու պատճառով:

28-ամյա ֆուտբոլիստն առանց թիմ չի մնալու: Նա մեկ մրցաշրջանով պայմանագիր է կնքել իր նախկին ակումբի` «Զենիթի» հետ: Rsport.ria.ru-ի դիմումին այդպես է պատասխանել  Ռուսաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը:

Կոկորինի ու պետերբուրգցիների միջև պայմանագրի ժամկետը սպառվել էր ամռանը և ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ ուներ:

Նշենք, որ հարձակվողի հետ միասին բանտից դուրս եկած կիսապաշտպան Պավել Մամաևը մինչև դեկտեմբեր գործող պայմանագիր ունի «Կրասնոդարի» հետ, սակայն վերջինս մտադիր է խզել այն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000