Որոնել
Արխիվ
17.09.2019  13:27

ԱԱ. Ըմբիշների մի մասը վերադարձել է Հայաստան

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) վերադարձել են Ղազախստանից, որտեղ անցկացվում է աշխարհի առաջնությունը։ Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի կայքից:

Հայաստանի հավաքականն այս պահին ունի մեկական բրոնզե և արծաթե մեդալ։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Սլավիկ Գալստյանը, իսկ արծաթե մեդալը բաժին է հասել Արթուր Ալեքսանյանին (97 կգ)։

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը կողոսկրերի կոտրվածքի պատճառով չէր մասնակցել եզրափակիչ գոտեմարտին։

Սեպտեմբերի 17-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի 77 կգ քաշային Կարապետ Չալյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000