«Ռոստովը» կամային հաղթանակ տարավ, Բայրամյանը կարևոր գոլ խփեց (VIDEO)
Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում «Ռոստովը» տանը մրցեց «Ախմատի» հետ ու հաղթեց՝ 2-1։
Խաղի 54-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ հայազգի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը՝ հաշիվը 1-1 դարձնելով։ Նշենք, որ դա 27-ամյա ֆուտբոլիստի 2-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում։
Այսպիսով, «Ռոստովը» վաստակեց 20 միավոր և եռիշխանություն հաստատեց մրցաշարային աղյուսակում։ Բացի Վալերի Կարպինի թիմից՝ «Կրասնոդարն» ու «Զենիթը» նույնպես 20-ական միավոր ունեն։