Որոնել
Արխիվ
17.09.2019  02:09

«Ի տարբերություն իմ նախկին թիմերի՝ «Բավարիայում» ընտանեկան մթնոլորտ է». Կոուտինյո

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հայտարարել է, որ իրեն դուր է եկել մյունխենյան թիմում տիրող մթնոլորտը։

«Յուրաքանչյուր օրվա հետ ավելի լավ եմ հարմարվում թիմին։ Ես երջանիկ եմ այստեղ։ Ի տարբերություն իմ նախորդ թիմերի՝ «Բավարիայում» ընտանեկան մթնոլորտ է։

Ալկանտարան պորտուգալերեն գիտի, և նա ինձ շատ օգնեց առաջին օրերի ընթացքում։ Գերմաներենը շատ դժվար լեզու է, բայց նպատակ ունեմ սովորել այն»,- Կոուտինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ն։

Հիշեցնենք, որ 27-ամյա Կոուտինյոն «Բավարիա» է տեղափոխվել «Բարսելոնայից»՝ վարձավճարով։ Ըստ պայմանագրի, գերմանական ակումբն ընթացիկ մրցաշրջանից հետո կարող է գնել բրազիլացուն 120 մլն եվրոյով։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000