Որոնել
Արխիվ
16.09.2019  15:20

Մանջուկիչը կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ է քննարկում

«Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է կարիերան շարունակել Քաթարում: Ինտալացի ինսայդեր Նիկոլա Սկիրան տեղեկացնում է, որ խորվաթն արդեն բանակցել է «Ալ Գարաֆա» ակումբի հետ:

33-ամյա ֆուտբոլիստին երեք տարվա պայմանագիր են առաջարկում: Եթե նա ընդունի այն, տարեկան ստանալու է 7 միլիոն եվրո աշխատավարձ:

Անորոշություն է գործարք ժամկետի շուրջ: «Յուվենտուսի» տնօրեն Ֆաբիո Պարատիչին հաստատել է, որ տրանսֆերը կարող է կայանալ առաջիկա օրերին, իսկ աղբյուրը նշում է այն մինչև հունվար տեղափոխելու տարբերակի մասին:

Հիշեցնենք, որ ամռանը Մանջուկիչի ծառայություններով լրջորեն հետարքրքրված էին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բավարիան»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000