Որոնել
Արխիվ
16.09.2019  11:13

Նուրսուլթան 2019. Կարապետ Չալյանն անցավ հաջորդ փուլ, Գևորգ Ղարիբյանը պարտվեց (VIDEO)

Նուրսուլթանում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանին հենց մեկնարկում՝ 1/16 եզրափակչում բաժին էր հասել աշխարհի փոխչեմպիոն Էլմուրատ Տասմուրադովը Ուզբեկստանից: Հայ ըմբիշը պարտվեց 7:0 հաշվով և դուրս մնաց պայքարից: Նա կարող է պայքարել բրոնզի համար, եթե Տասմուրադովը հասնի մինչև եզրափակիչ, ինչը սակայն քիչ հավանական է: Եթե ուզբեկ մարզիկը հասնի եզրափակիչ, ապա հաջորդ օրը սփոփիչ գոտեմարտերում, հնարավոր է, Ղարիբյանին ավելի զորեղ մրցակիցներ սպասեն:

77 կգ քաշային կարգում պայքարը սկսեց Կարապետ Չալյանը: Նրան բավականին լավ վիճակահանություն է հասել: Չալյանը սկսեց ճապոնացի Շոհեյ Յաբիկուի հետ գոտեմարտով ու հաղթանակ տարավ 4:2 հաշվով: Հաջորդ փուլում Չալյանը գոտեմարտելու է Վենեսուելան ներկայացնող Ուիլեիքսիս Ռիվաս Էսպինոզայի հետ:

ArmFootball.com-ը լուսաբանում է աշխարհի առաջնությունը Նուրսուլթանից՝ TotoGaming-ի աջակցությամբ: TotoGaming-ն առաջարկում է խաղադրույքներ կատարել աշխարհի առաջնության ելքերի վրա:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000