Որոնել
Արխիվ
16.09.2019  10:50

Խաղային երկու գործոն, որոնց համար «Ռոմայի» մարզիչը գովեց Մխիթարյանին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաոլու Ֆոնսեկան ամփոփել է Ա սերիայի երրորդ տուրում «Սասուոլոյի» նկատմամբ տնային հաղթանակը (4:0):

«Հուսով եմ` սա բազմաթվիվ հաղթանակների սկիզբն է: Այսօր ցուցադրեցինք բարձր ճնշում գործադրելու մեր ունակությունը: Չնայած նրան, որ 4 գոլ խփեցինք, կարող էինք նույնիսկ 7-8 անգամ աչքի ընկնել: Եվ այդ ամենը լավ մրցակցի դեմ, ով շատ հաջող է վերահսկում գնդակը:

Պաշտպանությունում սա դեռ մեր լավագույն ելույթն էր: «Սասուոլոն» իսկապես շատ պահեր չուներ: Այո, նրանք երկու գոլ խփեցին, բայց մենք ընդհանուր լավ էինք պաշտպանվում:

Որոշակի փոփոխություններ էինք կատարել կազմում: Պելլեգրինին սովորականից ավելի բարձր էր տեղակայված: Վերետուի ու Մխիթարյանի առկայությամբ ավելի լավ ենք վերահսկում գնդակը: Պետք է ասեմ, որ բոլորը շատ լավ խաղացին:

Մեր պրեսինգը սկսվում է հարձակումից, այդ պատճառով շատ կարևոր է այդ դիրքի խաղացողների աշխատանքը: Կլյուվերտը, Մխիթարյանը և Ջեկոն դա շատ լավ արեցին խաղի կարևոր պահին: Թիմը պետք է կարողանա բարձր ճնշում գործադրել, ինչը այսօր լավ ստացվեց»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում հռոմեական ակումբի պաշտոնական կայքը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000