Որոնել
Արխիվ
15.09.2019  21:56

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը գոլ խփեց նորամուտի խաղում (VIDEO)

Իտալիայի Ա սերիայի 3-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Սասուոլոյի» հետ ու հաղթեց 4-2 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեացիների մեկնարկային կազմում էր։ Նա նորամուտի խաղն անցկացրեց՝ մասնակցելով ամբողջ հանիպմանը։

12-րդ րոպեին Բրայան Կրիստանտեն առաջ մղեց դաշտի տերերին, 20-րդ րոպեին Էդին Ջեկոն կրկնապատկեց հաշիվը, 2 րոպե անց՝ 22-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հաշիվը դարձրեց 3-0, իսկ 33-րդ րոպեին Ջաստին Կլյույվերտը խփեց իր թիմի 4-րդդ գոլը։ Երկրորդ կեսում «Սասուոլոն» 2 գոլ հետ բերեց։ 53-րդ րոպեին Դոմինիկո Բերարդին տուգանայինից կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 72-րդ րոպեին դուբլ ձևակերպեց։

Այսպիսով, «Ռոման» վաստակեց 5 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ «Սասուոլոն» 3 միավորով 12-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000