Որոնել
Արխիվ
15.09.2019  18:27

Փայլուն Տիգրան Բարսեղյան. Երկու հաղթական գոլային փոխանցումներ (VIDEO)

Ղազախստանի առաջնության 26-րդ տուրում «Կայսարը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է երրրոդ տեղում ընթացող «Օկժետպեսին»:

Խաղի հերոսի կոչումը կիսել են Տիգրան Բարսեղյան ու Կուլե Մբոմբոն: Հայաստանի հավաքականի հարձակվողը երկու գոլային փոխանցում է կատարել, իսկ կոնգոցին դուբլ է ձևակերպել:

Հատկապես հիասքանչ է ստացվել առաջին գոլի ժամանակ Բարսեղյանի անհատական անցումը:

Երեք անընդմեջ պարտություններից հետո «Կայսարը» հաղթել ու վաստակել է 40 միավոր: «Գայլերը» 6-րդ տեղում են:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000