Որոնել
Արխիվ
15.09.2019  17:44

Կարապետյանն ու Կոկորինը կարող են թիմակիցներ դառնալ

«Զենիթի» նախկին հարձակվող Ալեքսանդր Կոկորինը կարող է կարիերան շարունակել «Սոչիում»: Բանտում մոտ մեկ տարի անցկացնելուց հետո ռուս ֆուտբոլիստը ներկայումս առանց թիմի է:

Championat.com-ից տեղեկանում ենք` «Զենիթը» ցանկանում է, որ փորձարկման համար հարձակվողը 6 ամսվա պայմանագիր կնքի «Սոչիի» հետ, իսկ լավ մարզավիճակ հավաքելու դեպքում վերադառնա Սանկտ-Պետերբուրգ:

«Սոչիում» այս պահին «Զենիթի» 8 ֆուտբոլիստ կա վարձակալությամբ:

Հիշեցնենք, որ «Սոչիում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000