Որոնել
Արխիվ
15.09.2019  10:16

«Բարսելոնայի» վունդերկինդին ցանկանում են հրավիրել Իսպանիայի հավաքական

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոն հայտարարել է, որ «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Անսու Ֆատիին ցանկանում են հրավիրել ազգային ընտրանի:

«Դա այն հարցն է, որով ես չեմ զբաղվում: Ֆեդերացիայի մարդիկ աշխատում են այն ուղղությամբ, որ Ֆատին հանդես գա Իսպանիայի հավաքականում: Դրանից հետո որոշումը ֆուտբոլիստինը կլինի:

Ֆեդերացիան աշխատում է, որ հավաքականի կազմում լավագույն ֆուտբոլիստները հանդես գան: Ֆատին «Բարսելոնայի» երջանկությունն է, խաղացող, ով ակումբի ակադեմիայի սանն է: Մենք պետք է հանգստություն պահպանենք և հուսանք, որ կկարողանանք նրան մեր կողմը գրավել»,- մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Նշենք, որ Ֆատին ծնունդով Գվինեա-Բիսաուից է: Նա 6 տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Իսպանիա:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000