Որոնել
Արխիվ
15.09.2019  00:07

Նեյմար. «Վիրավորված եմ երկրպագուներից. հաստատում եմ, որ ցանկանում եմ հեռանալ»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, ով «Ստրասբուրի» հետ խաղում հիանալի գոլ խփեց՝ հաղթանակ պարգևելով իր թիմին, խոսել է փարիզյան ակումբի երկրպագուների մասին, որոնք մարզադաշտ էին եկել Նեյմարի դեմ ուղղված պաստառներով, իսկ խաղի ընթացքում վիրավորական վանկարկումներ էին լսվում։

«Հասկանում եմ երկրպագուներին ու գիտեմ, որ նրանց համար դժվար է, բայց հիմա ես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ եմ։ Ես հստակ հաղորդագրություն չեմ ուղղի երկրպագուներին։ Սովորել եմ քննադատվել ամբողջ կարիերայիս ընթացքում։ Հիմա ես խաղալու եմ ամեն հանդիպումն այնպես, կարծես մենք մրցակցի հարկի տակ ենք հանդես գալիս։ Վիրավորված եմ, բայց երկրպագուների դեմ ոչինչ չունեմ։

Բոլորը գիտեին, որ ցանկանում եմ լքել ՊՍԺ-ն։ Ես ասել եմ դա և կրկին հաստատում եմ։ Չեմ ցանկանում մանրամասները ներկայացնել։ Ես, այս պահին, ՊՍԺ-ում եմ և ինձ նվիրելու եմ ցանկացած խաղին»,- Բրազիացու խոսքերն է մեջբերում getfootballnewsfrance.com-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000