Որոնել
Արխիվ
14.09.2019  22:57

«Լեյպցիգը» տանը միավոր կորզեց «Բավարիայից» (VIDEO)

Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Լեյպցիգը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Բավարիայի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

3-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին առաջ մղեց հյուրերին, իսկ առաջին խաղակեսի ավելացված 3-րդ րոպեին Էմիլ Ֆորսբերգը 11-մետրանոցից հաշիվը հավասարեցրեց՝ մեկ միավոր պարգևելով իր թիմին։

Այսպիսով, Նագելսմանի թիմը վաստակեց 10 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ մյունխենցիները 8 միավորով 3-րդն են՝ 1 միավորով զիջելով երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Դորտմունդի «Բորուսիային»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000