Որոնել
Արխիվ
14.09.2019  20:16

«Չելսին» գոլառատ խաղում շանս չտվեց «Վուլվերհեմփթոնին», «Տոտենհեմն» ու ՄՅՈւ-ն հաղթեցին, այլ արդյունքներ (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում տեղի ունեցան մի շարք հանիպումներ։

«Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Վուլվերհեմփթոնի» հետ ու հաղթեց 5-2 հաշվով։

Ֆիկայո Տոմորին 31-րդ րոպեին առաջ մղեց լոնդոնցիներին, ինչից հետո հեթ-տրիկի հեղինակ դարձավ առաջնության գլխավոր բացահայտումներից մեկը՝ Տեմի Աբրահամը։ 21-ամյա հարձակվողը գոլ խփեց 34, 41 և 55-րդ րոպեներին։ 69-րդ րոպեին նա 4-րդ անգամ աչքի ընկավ, բայց գրավեց սեփական դարպասը։ 85-րդ րոպեին Պատրիկ Կուտրոնեն ևս մեկ գոլ հետ բերեց, բայց խաղի վերջնամասում՝ ավելացված 6-րդ րոպեին, Մեյսոն Մաունտը դրեց խաղի վերջակետը։

«Չելսին» վաստակեց 8 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Վուլվերհեմփթոնը» 3 միավորով 19-րդն է։

«Տոտենհեմ» - «Կրիստալ Փելես»՝ 4-0․ գոլերը՝ Սոն՝ 10, 23, վան Անհոլտ՝ 21 (ինքնագոլ), Լեմինա՝ 42

«Տոտենհեմը» 8 միավորով 3-րդն է, իսկ «Կրիստալ Փելեսը» վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր»՝ 1-0․ գոլը՝ Ռեշֆորդ՝ 8 (11մ․) 

ՄՅՈւ-ն ունի 8 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Լեսթերը» նույնքան միավորով 5-րդն է։

«Շեֆիլդ» - «Սաութհեմփթոն»՝ 0-1

«Բրայթոն» - «Բարնլի»՝ 1-1

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000