Որոնել
Արխիվ
12.09.2019  20:52

Գործակալների աստղաբաշխական եկամուտները. Ծախսերի 76 տոկոսը կատարել են Եվրոպայի առաջատար ակումբները

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլային գործակալները վաստակել են 500 միլիոն դոլարից ավելի գումար իրենց հաճախորդների տեղափոխություններից, հայտնում է Calciomercato-ն հղում անելով Fifa Tms-ին:

Աղբյուրի հաղորդման համաձայն անցած ամռանը կայացել է 8746 տրանսֆեր, որոնք արժեցել են 1 միլիոն եվրոյից ոչ պակաս: Տրանսֆերների վրա գործակալները վաստակել են 529.3 միլիոն դոլար: 64,9 տոկոսն այդ գումարից վճարվել է խաղացողների ներկայացուցիչներին ակումբներից կողմից, որոնք ձեռք են բերել տրանսֆերները: Ծախսերի 76 տոկոսը կատարել են Եվրոպայի առաջատար հինգ առաջնությունները ներկայացող ակումբները: 

Նշենք, որ 2018 թվականի ամռանը գործակալները վաստակել են 37,12 միլիոն դոլարով ավելի քիչ, իսկ եկամուտը կազմել է 492,18 միլիոն դոլար:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000