Որոնել
Արխիվ
12.09.2019  18:50

Ոչ մի խնդիր. Մեսսին ընդունել է միասին ճաշելու Ռոնալդուի հրավերը

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին մեկնաբանել է Թուրինի «Յուվենտուսի» խաղացող Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերը: Վերջինս պատրաստակամություն է հայտնել ապագայում ճաշել արգենտինացու հետ:

Կրիշտիանուն ինչ հրավիրել է ճաշի: Խնդիր չկա: Միշտ ասել եմ, որ ես նրա հետ որևէ խնդիր չունեմ և մենք չենք եղել մոտ ընկերներ միայն այն պատճառով, որ չենք եղել թիմակիցներ: Սովորաբար մենք միջոցառումների ժամանակ ենք հանդիպում: Ամենավերջինի ժամանակ ամենից շատ շփվեցինք ու մոտ էինք իրար, քան սովորաբար: Չգիտեմ, տեղի կունենա արդյոք մեր համատեղ ճաշը, որովհետև դեռ հայտնի չէ կհանդիպենք արդյոք հաշվի առնելով այն փաստը, որ ապրում ենք տարբեր երկրներում և յուրաքանչյուրս մեր պարտականություններն ունենք: Բայց եթե դա տեղի ունենա` ոչ մի խնդիր,- ասել է Մեսսին:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000