Որոնել
Արխիվ
12.09.2019  11:28

Արտետա. «Պետք է դառնայի «Արսենալի» մարզիչը, բայց...»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնական, «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Միկել Արտետան հայտարարել է, որ կարող էր գլխավորել լոնդդոնյան ակումբն Արսեն Վենգերի հեռանալուց հետո։

«Ես պետք է գնայի «Արսենալ», բայց ինքս ինձ կանգնեցրի։ Դրանից հետո մերժեցի նաև «Նյուքասլի» առաջարկը։

Ես երբեք չեմ շտապել ու չեմ զգացել, որ ժամանակն է հաջորդ քայլը կատարել։ Ես սովորել եմ, որ անչափ կարևոր է պլանավորել զարգանալ այնպես, ինչպես դու ես ուզում։

Դա, նաև, նվիրվածության հարց է։ Եթե դու ինչ-որ մեկին խոստանում ես մնալ թիմում, ապա դա քեզ մանևրելու հնարավորություն չի թողնում։ Հեռանալու մասին որոշումը տեղին չէր լինի։ Բացի դրանից, ես զգում էի, որ մենք կարող ենք ավելացնել ու փորձել իրականացնել մեր երազանքը՝ հաղթելով Չեմպիոնների լիգայում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Metro.co-ն։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000