Որոնել
Արխիվ
12.09.2019  00:40

Նեյմարի հայր. «Բանակցությունները դեռ չեն ավարտվել, որդիս երջանիկ էր «Բարսելոնայում»»

Նեյմար դա Սիլվան, ով ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հայրն ու գործակալն է, խոսել է ֆուտբոլիստի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին։

«Որպես գրծակալ՝ քեզ անզոր ես զգում, երբ ակումբը փոխելու հնարավորթյուն չի լինում։ Պայմանագրի խզման մասին կետ չկար և դա դժվարեցնում էր իրավիճակը։ 

Չկարողացանք գալ համաձայնության, բայց, տվյալ իրավիճակում, սա առավելագույնն էր, ինչ կարողացանք անել Նեյմարի համար։

Բանակցություններն ակումբների միջև դեռ ավարտված չեն։ Որդիս ցանկանում է խաղալ այնտեղ, որտեղ երջանիկ է, իսկ «Բարսելոնայում» նա երջանիկ էր։

Երբ հանդերձարանում Բարսելոնայի ֆուտբոլիստները հարցնում էին, արդյո՞ք նա կվերադառնա, դա շատ էր ազդել Նեյմարի վրա»,- դա Սիլվայի խոսքերն է մեջբերում Paris United-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000