Որոնել
Արխիվ
11.09.2019  21:04

Արշավին. ««Արսենալի» խաղացողներն այնպես նետվեցին դեպի Ֆեդերերը, կարծես Աստծուն էին տեսել»

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, ռուս Անդրեյ Արշավինը Match TV-ի եթերում հիշել է այն ժամանակահատվածը, երբ հայտնի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մտել է լոնդոնցիների հանդերձարան։

-Ո՞վ էր այն ժամանակ հանդերձարանի թագավորը։

-Հիշում եմ, երբ Ֆեդերերը մտավ հանդերձարան՝ ինձ համար հասկանալի էր, նա աստղ է, թե՝ ոչ։ Նրանք բոլորը նետվեցին դեպի ֆեդերերը, որպեսզի գրկեն և սելֆի անեն։ Իրենց պահեցին այնպես՝ կարծես երեխաներ լինեին։ Տպավորություն կար, որ Աստծուն են տեսել։

Պետք է ինքդ քեզ նույնպես հարգես, որովհետև ինքդ էլ «Արսենալում» ես խաղում։ Ինձ դա զարմացրեց։

-Իսկ դու նկարվեցի՞ր նրա հետ։

-Ոչ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000