Որոնել
Արխիվ
11.09.2019  19:19

Պրինս-Բոատենգ. «Ես հիմար էի, մեկ օրում 3 մեքենա էի գնում»

«Ֆիորենտինայի» հարձակվող Կևին Պրինս-Բոատենգը խոսել է իր երիտասարդ տարիների մասին։

«Ես նայում եմ հետ ու հասկանում, որ ֆուտբոլին որպես աշխատանք չեմ վերաբերվել։ Ես հիմար էի։ Տաղանդ ունեի, բայց ընդամենը մեկ ժամ էի մարզվում դաշտում։ Մարզման էի գնում վերջինը և հեռանում՝ առաջինը։ Ժամանակն անցկացնում էի ընկերներիս հետ։

Ես գումար ունեի և ապրում էի թագավորի նման։ Երբեք մարզասրահ չէի գնում, որը ազդում էր կարիերայիս վրա։

Նույնիսկ, մեկ օրում գնեցի 3 մեքենա, երբ «Տոտենհեմում» էի՝ Lamborghini, Hummer և Cadillac։ Երիտասարդ ֆուտբոլիստներին այժմ միշտ ասում եմ, որ երջանկությունը չեք կարող գնել։

Ես սկսեցի կազմից դուրս մնալ, նաև, ունեի ընտանեկան խնդիրներ։ Երջանկությունը փնտրում էի նյութականի, թանկարժեք իրերի մեջ։ Ավտոմեքենան քեզ մեկ շաբաթով երջանիկ է դարձնում։ Ես գնեցի 3-ը, որպեսզի 3 շանաթ ինձ երջանիկ զգամ»,- Բոատենգի խսքերն է մեջբերում Daily Mail-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000