Ֆրանսիայի հավաքականի ու Մարսելի «Օլիմպիկի» կիսապաշտպան Ֆլորիան Տովենը ծանր վնասվածք է ստացել:
Պորվանսցիների մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը կոճն է վնասել և պետք է վիրահատության ենթարկվի:
Ֆրանսիացու ապաքինման համար պահանջվելու է 4,5 ամիս: Դա նշանակում է, նա խաղադաշտ կվերադառնա 2020 թվականին:
Լիգա 1-ի նախորդ առաջնությունում Տովենը 33 խաղում դարձել է 16 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:
ArmFootball.com
ամիս
շաբաթ
օր