Որոնել
Արխիվ
11.09.2019  09:34

Արգենտինան չորս գոլ է ուղարկել Մեքսիկայի դարպասը, Բրազիլիան պարտվել է Պերուին. այլ արդյունքներ (Տեսանյութ)

Արգենտինայի ազգային հավաքականը ստուգողական խաղում չորս անպատասխան գնդակ է ուղարկել Մեքսիկայի ընտրանու դարպասը: Լիոնել Սկալոնիի գլխավորած հավաքականի կազմում հերթ-տրիկի հեղինակ է դարձել Լաուտարո Մարտինեսը, մեկ գոլ 11 մետրանոցից խփել է Պարեդեսը: Արգենտինացիների կազմում խաղին չի մասնակցել Մեսսին:

Ստուգողական հանդիպում է անցկացրել նաև Բրազիլիայի հավաքականը, որը նվազագույն հաշվով պարտվել է Պերուի ընտրանուն: Խաղի միակ և հաղթական գոլը 84-րդ րոպեին խփել է Լուիս Աբրամը: Ի դեպ, բրազիլացիներին պարտությունից չի փրկել նույնիսկ Նեյմարը, որը փոխարինման է դուրս եկել 63-րդ րոպեին:

Պարտություն է կրել նաև Չիլիի ընտրանին Հունդուրասի հետ խաղում: Հոնդուրասցիները կամային հաղթանակ են տարել` շնորհիվ Էլիսի ու Տորոյի խփած գոլերի, իսկ չիլիացիներից աչքի է ընկել Ալֆոնսո Պարոտը: 

Էստրադայի, Սորնոսայի ու Պլատայի գոլերն օգնել են Էկվադորին հաղթել Բոլիվիային, մինչդեռ Բրայան Ռոդրիգեսի գոլը բավարար չեղավ, որպեսզի Ուրուգվայի հավաքականը հաղթի Միացյալ Նահանգների ընտրանուն: Ամերիկացիներին պարտությունից փրկել է Ջորդան Մորիսի խփած գոլը, խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

Խաղաղ ելք է ունեցել նաև Կոլումբիայի ու Վենեսուելայի մասնակցությամբ մրցավեճը, գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: 

Խաղային օրվա մյուս ստուգողական հանդիպումներից կարելի է առանձնացնել ուկրաինացիների ոչ-ոքին Նիգերիայի հետ (2:2), ինչպես նաև Իռլանդիայի հաղթանակը Բուլղարիայի հետ խաղում (3:1): 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000