Որոնել
Արխիվ
10.09.2019  17:28

Ա Սերիա. Մխիթարյանն աշխատավարձի չափով 19-րդն է, Ռոնալդուն 4 թիմերից շատ է ստանում (PHOTO)

La Gazzetta dello Sport-ն ավանդաբար ներկայացրել է Ա սերիայի թիմերի բոլոր ֆուտբոլիստների աշխատավարձերի մասին տեղեկություններ: Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր նոր ակումբում տարեկան ստանալու է 3 միլիոն եվրո: Նրա վարձակալական պայմանագրում կա կետ, ըստ որի նա կարող է ևս 1 միլիոն ստանալ պարգևավճարների տեսքով:

«Ռոմայում» ավելի շատ վաստակում են միայն հարձակվող Էդին Ջեկոն (5 միլիոն) և դարպասապահ Պաու Լոպեսը (4,5 միլիոն):

Իտալիայում կան 18 ֆուտբոլիստներ, ովքեր Հենրիխից շատ են վաստակում: Բացարձակ առաջատարը «Յուվենտուսի» գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն է, ով տարեկան ստանում է 31 միլիոն եվրո: Ա սերիայում կան 4 թիմեր` «Ուդինեզեն» (30 մլն), ՍՊԱԼ-ը (30), «Բրեշիան» (28), «Վերոնա» (25), որոնցում յուրաքանչյուրում բոլոր ֆուտբոլիստները միասին վերարցած պորտուգալացուց քիչ են վաստակում:

Ամենամեծ աշխատավարձով ֆուտբոլիստների թվում են նաև «Յուվենտուսի» նորեկ Մատեյս դե Լիգտը (8 մլն), «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն (7,5), ինչպես թուրիցիների այլ ներկայացուցիչներ Գոնսալո Իգաուայինը (7,5) և Պաուլո Դիբալան (7,3):

Ակումբների հաշվարկում նույնպես «Յուվենտուսը» հսկայական առավելություն ունի: Թուրինցիներն իրենց ֆուտբոլիստներին վճարում են ընդհանուր 294 միլիոն եվրո: Նրան հաջորդող «Ինտերը»` 139 միլիոն է, «Ռոման»` 125, «Միլանը»` 115, «Նապոլին»` 103, իսկ «Լացիոն»` 72:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000