Մարադոնա. «Իմ խորհրդից հետո Մեսսին տուգանային հարվածներից ընհանրապես չի
վրիպում»
Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ, լեգենդար Դիեգո Մարադոնան պատմել է, թե մարզումներից մեկի ժամանակ հարձակվող Լիոնել Մեսսիին ինչ խորհուրդ տվել:
«Մարզումների ժամանակ նրան չեմ սովորեցրել ինչպես տուգանային հարվածներ իրացնել: Բայց հետո նա հարցրեց, թե ես ինչպես եմ հարվածել ֆուտբոլիստ ժամանակ: Ասացի, որ հարկավոր է գնդակի կենտրոնին հարվածել:
Նա պատասանեց. «Գնդակի կենտրոնին եմ հարվածում, բայց այն ամեն անգամ տարբեր ուղղությամբ է գնում»: Ասացի նրան. «Մի անհանգստացիր, ամեն ինչ կստացվի»: Դրանից հետո նա ընդհանրապես չի վրիպում»,- արգենտինացու խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: