Որոնել
Արխիվ
10.09.2019  02:04

Գերմանիան, Ռուսաստանը և Նիդերլանդները հաղթեցին, այլ արդյունքներ (VIDEO)

Եվրո-2020-ի որակավորման փուլում տեղի ունեցան 6-րդ տուրի մի շարք հանդիպումներ։

Խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․

Գերմանիա - Հյուսիսային Իռլանդիա՝ 2-0․ գոլերը՝ Հելզենբերգ՝ 48, Գնաբրի՝ 90+3

Էստոնիա - Նիդերլանդներ՝ 0-4․ գոլերը՝ Բաբել՝ 17, 47, Դեպայ՝ 76, Վեյնալդում՝ 87

C խմբում առաջատարը Գերմանիան է, որը վաստակել է 12 միավոր, երկրորդը նույնքան միավորով Հյուսիսային Իռլանդիան է, 9 միվորով երրորդը Նիդերլանդների հավաքականն է, որը մեկ խաղ պակաս է անցկացրել (4), Բելառուսը վաստակել է 3 միավոր, իսկ Էստոնիան միավոր չունի։

Ռուսաստան - Ղազախստան՝ 1-0․ գոլը՝ Ֆերնանդես՝ 89

Շոտլանդիա - Բելգիա՝ 0-4․ գոլերը՝ Լուկակու՝ 9, Վերմալեն՝ 24, Ալդերվեյրելդ՝ 32, Դե Բրույնե՝ 82․ (առաջին խաղակեսի գոլերը կազմակերպել է հենց Դե Բրույնեն՝ իր հաշվին 3 գոլային փոխանցում գրանցելով) 

Սան-Մարինո - Կիպրոս՝ 0-4

Բելգիայի հավաքականը շարունակում է հաղթել բոլոր խաղերում և I խմբի առաջատարն է՝ վաստակած 18 միավորով։ 6 խաղի հեո 15 միավոր ունի Ռուսաստանն ու 2-րդն է, Ղազախստանը 7 միավորով երրորդն է, Կիպրոսն ունի նույքան միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, Շոտլանդիան ունի 6 միավոր և զբաղեցնում է նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը, իսկ Սան-Մարինոն միավոր չունի։

Լեհաստան - Ավստրիա՝ 0-0

Սլովենիա - Իսրայել՝ 3-2

Լատվիա - Մակեդոնիա՝ 0-2

G խմբում Լեհաստանը վաստակել է 13 միավոր և 6-րդ տուրից հետո առաջատարն է։ Սլովենիան 11 միավորով 2-րդն է, Ավստրիան վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, Մակեդոնիան 8 միավորով 4-րդն է, Իսրայելն ունի նույքան միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ Լատվիան միավոր չունի։

Ադրբեջան - Խորվաթիա՝ 1-1․ գոլերը՝ Մոդդրիչ՝ 11, Խելիզադա՝ 72

Հունգարիա - Սլովակիա՝ 1-2

E խմբում 10 միավորով առաջատարը շարունակում է մնալ Խորվաթիան, Սլովակիան 9 միավորով երկրորդն է, հունգարիան՝ նույնքան միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, Ուելսը, որը մեկ խաղ պակաս է անցկացրել, 6 միավորով 4-րդն է, իսկ Ադրբեջանն ունի ընդամենը 1 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000