Որոնել
Արխիվ
10.09.2019  00:11

Վիճակագրություն. Ի՞նչն էր Հայաստանի Մ21 հավաքականի պարտության պատճառը

Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլում հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց՝ հյուրընկալվելիս ուժերը չափելով Իսլանդիայի հետ։ Մեր ընտրնին պարտվեց խոշոր՝ 1-6 հաշվով։

Շատ է խոսվում, որ հայ ֆուտբոլիստներն ունեն բնատուր տաղանդ՝ կապված դրիբլինգի, փոխանցումների կուլտուրայի և այլնի հետ, բայց պաշտպանական գծում լրջագույն խնդիրներ են առաջանում մեր ցանկացած տարիքային հավաքականներում։

Այսօր Մ21 հավաքականի խաղում նկատվեց այդ մեծ խնդրը պաշտպանությունում, ինչը, բնականաբար, չզարմացրեց, բայց կային մի շարք հանգամանքներ, որոնք զարմացրեցին, նույնիսկ՝ ապշեցրեցին։ 

Հայերը գնդակին գրեթե հավասար էին տիրում (46%), իսկ կազմակերպած գրոհների քանակով նույնիսկ առջևում էինք (68 գրոհ՝ մրցակցի 67-ի փոխարեն), բայց պարտվեցինք խայտառակ հաշվով։ խնդիրը պահերն իրագործելու մեջ չէ, այլ դրանք ստեղծելու։ Հայաստանի այդքան գրոհներից միայն 34-ն է իրենից քիչ թե շատ վտանգ ներկայացրել, իսկ մրցակցի 67 գրոհից 53-ը վտանգավոր են եղել։ Սա ցավալի, պատիվ չբերող ցուցանիշ է ոչ միայն մեր պաշտպանների, այլ նաև ամբողջ թիմի համար։ 

Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Անտոնիո Ֆլորեսը, ով հրավիրվել է Իսպանիայից, որպեսզի այլևս չլինեն այնպիսի խաղեր, ինչն այսօր եղավ, պարզ է, որ հրահանգ էր տվել թիմին շատ պահել գնդակը, փորձել կոմբինացիոն գրոհներ անցկացնել ու վերահսկել խաղը։ Ցուցումը շատ լավն է, բայց դրան հասնելու մեթոդը՝ անհասկանալի։ Ամբողջ խաղի ընթացքում մրցակիցը դաշտի կենտրոնն անցնում էր այնպես, կարծես մեր հավաքականը խաղում էր 7-8 հոգով։ Խաղի տոտալ վերահսկողության ակնկալիքը գործնականում վերածվել էր տոտալ քաոսի, իսկ ոչ այնքան արագ իսլանդացիների հետևից չհասցնող հայ ֆուտբոլիստները բազմաթիվ կոպիտ խախտումներ էին թույլ տալիս։ 14 խախտում՝ մրցակցի 5-ի փոխարեն, ինչը բերեց կարմիր քարտի, որից հետո ևս 3 գոլ բաց թողեցինք։ Իսլանդիան հաղթեց ոչ թե իր բարձր կարգի, այլ մեր տակտիկական լրջագույն սխալների պատճառով։

Իհարկե, մեկ խաղով պետք չէ եզրակացություն անել՝ կապված մարզչի որակի հետ, բայց սա լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Հասկանալի է, որ մի քանի օր առաջ թիմը ծանր խաղ էր անցկացրել իռլանդիայի հետ, բայց չհամակարգված՝ քաոսային գործողությունները բազմաթիվ էին, իսկ Իսլանդիան ընդամենը կարգապահ էր՝ ոչինչ ավելին․․․  

Հայ երկրպագուներին մնում է հուսալ, որ սա 47-ամյա Ֆլորեսի ամենավատ հանդիպումը կլինի երիտասարդական հավաքականի ղեկին, իսկ հսկայական քանակությամբ սխալները հնարավորինս արագ կշտկվեն։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000