Որոնել
Արխիվ
09.09.2019  23:18

Ջախջախիչ պարտություն. Հայաստանի Մ21 հավաքականը զիջեց 2-րդ խաղում անընդմեջ

Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլում հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց՝ հյուրընկալվելիս ուժերը չափելով Իսլանդիայի հետ։

Մեր ընտրանին պարտվեց գերխոշոր՝ 1-6 հաշվով։ Միակ գոլը հայերի կազմում հեղինակեց Կարեն Մելքոնյանը (60)` 1-3 դարձնելով հաշիվը։

Հավելենք, որ 71-րդ րոպեին Գերման Կուրբաշյանը երկրորդ դեղին քարտն է ստացել՝ հեռացվելով դաշտից։

Այսպիսով, Հայաստանը զիջեց երկրորդ անընդմեջ խաղում (Իռլանդիա՝ 1-0) և առայժմ միավոր չունի։ Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին, տանը, Լյուքսեմբուրգի հետ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000