Որոնել
Արխիվ
09.09.2019  21:48

Սարգիս Հովհաննիսյանը դիտարկվելու է Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզչի պաշտոնում

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախագահ Վասիլի Կիկնաձեն հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սարգիս Հովհաննիսյանը դիտարկվելու է թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար, երբ Յուրի Սյոմինն ապագայում լքի այն:

«Այն որ հիմա մեզ մոտ երիտասարդ մարզիչներ են աճում, դա ակումմբի զարգացման հիմքն է: Իհարկե, երբ առաջանա Յուրի Սոյմնինին փոխարինելու հարցը, ապա Օլեգ Պաշինինի, Դմիտրի Լոսկովի ու Սարգիս Հովհաննիսյանի անունները ցուցակի առաջին տեղերում են լինելու:  Թե երբ դա տեղի կունենա, չենք փորձում հաշվարկել»,- Championat.com-ի հետ հարցարզույցում ասել է Կիկնաձեն:

Նշենք, որ երեք նախկին ֆուտբոլիստներն էլ ներկայումս Սյոմինի օգնականներն են: Նախկինում Հովհաննիսյանը Հայաստանի հավաքականում Արթուր Պետրոսյանի օգնականն էր:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000