Որոնել
Արխիվ
09.09.2019  17:01

Մոսկվայի «Արարատը» ջախջախիչ հաշվով պարտվել է ԲԿՄԱ-ին

Մոսկվայի «Արարատն» ընկերական խաղ է անցկացրել Ռուսաստանի ամենահեղինակավոր թիմերից մեկի` ԲԿՄԱ-ի հետ: «Բանակայինները» գրեթե պահեստային կազմով ջախջախիչ հաղթանակի են հասել` 6:0 հաշվով:

Վիկտոր Գոնչարենկոյի գլխավորած թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Տակումա Նիսիմուրան, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մաքսիմ Ելեևը, Կոնստանտին Մարադիշվիլին և թիմի նորեկ Լուկաս Սանտոսը:

«Բանակայինների» մեկնարկային կազմում է եղել Նաիր Տիկնիզյանը, ով գոլային փոխանցում է կատարել, իսկ «առյուծների» կազմում` դարպասապահ Վյաչեսլավ Գրիգորյանը:

Նշենք, որ Ռուսաստանի ուժով երրորդ դիվիզիոնի «Կենտորն» հատվածում «Արարատը» 8 տուրից հետո 13 միավորով չորորրդ տեղում է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000