Որոնել
Արխիվ
09.09.2019  16:46

Պատմության առաջին ակումբը, որը թիմի կազմի համար 1 միլիարդ եվրո է ծախսել

«Մանչեսթեր Սիթին» դարձել է պատմության առաջին ակումբը, որը թիմի կազմի համար 1 միլիարդ եվրո է ծախսել: «Քաղաքայինների» ներկայիս ֆուտբոլիստների տրանսֆերների համար ակումբը վճարել է 1,014 միլիարդ եվրո:

CIES Football Observatory-ին հաշվարկել է, որ ներկայիս կազմերի հավաքագրման համար Անգլիայի չեմպիոնին ծախսերով հաջորդում են ՊՍԺ-ն (913) ու Մադրիդի «Ռեալը» (902):

Թոփ-10-ը հետևյալ տեսքն ունի.

1. «Մանչեսթեր Սիթի» – 1014 միլիոն եվրո

2. ՊՍԺ – 913

3. «Ռեալ» – 902

4. «Մանչեսթեր Յունայթեդ» – 751

5. «Յուվենտւս» – 719

6. «Բարսելոնա» – 697

7. «Լիվերպուլ» – 639

8. «Չելսի» – 561

9. «Ատլետիկո» – 550

10. «Արսենալ» – 498

 

Նշվում է նաև, որ ԱՊԼ-ի ներկայիս թիմերի կազմավորման համար միջինը ծախսվել է 345 միլիոն եվրո, Լա Լիգայի ու Ա սերիայի` 167, Բունդեսլիգայի` 124, իսկ Լիգա 1-ի` 118:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000