Որոնել
Արխիվ
09.09.2019  15:33

Վենգերը պատմել է, թե ինչու Մեսսին պատանի տարիքում չի տեղափոխվել «Արսենալ»

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, որ լոնդոնցիները փորձել են ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, երբ նա պատանի է եղել:

«Կյանքում ստիպված ենք լինում ափսոսանքներով ապրել չկայացած գործարքների պատճառով: Այդպիսի գործարքներից մեկը Մեսսին էր: Երբ մենք ձեռք բերեցինք Ֆաբրեգասին, քննարկում էինք նաև արգենտինացու տարբերակը:

Այն ժամանակ «Բարսելոնան» շատ ուժեղ պատանեկան թիմ ուներ: Մեսսին, Ֆաբրեգասը և Պիկեն առանձնանում էին: Արդյունքում, Պիկեն ու Սեսկը տեղափոխվեցին Անգլիա, իսկ Մեսսին մնաց Իսպանիայում: Մենք հետաքրքրված էինք նրա ծառայություններով, բայց «Բարսելոնան» նրան անձեռնմխելի էր դարձրել»,- beIN SPORTS-ի հետ զրույցում ասել է ֆրանսիացին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000