Որոնել
Արխիվ
09.09.2019  15:15

ԲԵԱ. Հայաստանի երիտասարդական հավաքականը ելույթերն ավարտեց առանց մեդալի

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն առանց մեդալի է ավարտել ելույթը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:

Լավագույն ցուցանիշը գրանցել են 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը եւ 52 կգ քաշային Արթուր Ղազարյանը, որոնք հասել են մինչեւ քառորդ եզրափակիչ եւ պարտություն կրել: Կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում Հայաստանի ներկայացուցիչները կապահովեին առնվազն բրոնզե մեդալ, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությունում հանդես են եկել եւս 8 բռնցքամարտիկներ՝ 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը, 51 կգ քաշային Արսինե Ծատուրյանը, 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000