Որոնել
Արխիվ
09.09.2019  14:53

Ճանաչված նախկին ֆուտբոլիստը դարձել է Գվարդիոլայի օգնականը

«Բարսելոնայի» ու «Արսենալի» նախկին ձախ պաշտպան Ջովանի վան Բրոնկհորստն ընդգրկվել է «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում:

De Telegraaf-ը գրում է, որ հոլանդացին դեռ ամռանն է դարձել Խոսեպ Գվարդիոլայի օգնականը, սակայն չի ցանկացել պաշտոնապես հայտնել այդ մասին:

«Քաղաքայինները» Ջիոյին ժամանակ են տրամադրել, որպեսզի նա ծանոթանա ակումբի փիլիսոփայությանը և աշխատաոճին, ապա նոր անցնի իր պարտականությունների կատարմանը:

Հիշեցնենք, որ 44-ամյա Վան Բոնկհորստը մարզչական կարիերան սկսել է հարազատ «Ֆեյենորդում», որին 2017 թվականին, 18 տարվա ընդմիջումից հետո դարձրել է Հոլանդիայի չեմպիոն: Ռոտերդամյան ակումբը նա լքել է այս ամռանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000