Որոնել
Արխիվ
08.09.2019  20:20

Հարոյան. «2 գոլ բաց թողեցինք, բայց կարևորն այն է, որ խփեցինք 4-ը»

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը տանը մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի հետ ու հաղթեց՝ 4-2։ 

Խաղից հետո իր մեկնաբանությունը տվեց մեր ընտրանու պաշտպան Վարազդատ Հարոյանը։

«Բարձր տրամադրություն ունենք, կարողացանք ուրախացնել մեր երկրպագուներին, բայց դեռ ճանապարհ ունենք անցնելու։ 

Դեռ շուտ է խոսել հաջորդ փուլ անցնելու մասին, որովհետև առջրում 4 խաղ կա։ Կարծում եմ՝ հոկեմբերի խաղերն ամենաորոշիչն են լինելու։ 

Երկու թիմերն էլ լավ ֆուտբոլ էին խաղում։ Մենք կարողացանք պահերն օգտագործել ու ճիշտ խաղալ։ Մենք այսօր ավելի ուժեղ էինք և լավ էինք տրամադրվել։

Մենք համարյա բոլոր գոլերն ընդունել ենք մրցակցի՝ եզրից կատարած փոխանցումից հետո։ Պետք է որոշենք, թե ինչ կերպ պաշտպանվել, բայց ամբողջ աշխարհում հենց նմանատիպ գրոհներն են ամենավտանգավորը։ Դա հասարակ հոգեբանություն է։ Երբ թիմը գոլ է խփում սկսում է ավելի հետ քաշված խաղալ։ Դա է պատճառը, որ 2 անգամ առաջ անցանք հաշվի մեջ, բայց մրցակիցը հետ բերեց կորցրածը։ 2 գոլ բաց թողեցինք, բայց 4-ը խփեցինք։

Չալըշըրն ու Իշխանյանը բարձրակարգ ֆուտբոլիստներ են։ Կապ չունի, թե նրանցից ով է խաղում կենտրոնական պաշտպանի դիրքում, որովհետև, բոլորի հետ էլ ստացվում է համագործակցել։ Ճիշտ է, Չալըշըրի հետ քիչ ենք խաղացել, բայց դեռ ամեն ինչ առջևում է։ 

Այնպես չէ, որ ինչպես թիմում ես խաղում, այնպես էլ՝ հավաքականում։ Ընտրանու կազմում խաղալիս լրիվ այ կերպ ես տրամադրվում։ Բոլորս էլ այստեղ ենք ամենաբարձր տրամադրությամբ ու ցանկանում ենք մեզ ցույց տալ ամենաբարձր մակարդակում։ 

Չգիտեի, որ Եկատերինբուրգում Բռնցքամարտի առաջնություն կա։ Ես սիրում եմ այդ սպորտն ու, միգուցե, գնամ և աջակցեմ հայ մարզիկներին»,- Հարոյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000