Որոնել
Արխիվ
08.09.2019  11:56

«Նոա» - «Փյունիկ», «Ալաշկերտ» – «Ուրարտու». Ընկերական երկու խաղերում 9 գոլ է գրանցվել (VIDEO)

Հայաստանի առաջնության թիմերի մասնակցությամբ երկու ընկերական խաղ է կայացել:

Քասախի «Մարզիկ» մարզադաշտում մրցել են «Նոան» ու «Փյունիկը»: Հաշիվը բացել է փոխչեմպիոնի հարձակվող Սթիվեն Ալֆրեդը:

Հետագայում Դմիտրի Լավրիշևը, Կարեն Հարությունյանը և Մաքսիմ Մայրովիչը «Նոային» կամային հաղթանակ են պարգևել` 3:1: Հատկապես ուշագրավ է ստացվել Մայրովիչի գնդակը, ով այն գեղեցիկ սահնկումով տարել է պաշտպանից ու գրավել անպաշտպան դարպասը: 

«Նաիրի» մարզադաշտում հանդիպել են «Ալաշկերտը» և «Ուրարտուն»:  Գրանցվել է 3:2 հաշիվը:

Տանտերերի կազմում գոլերի հեղինակ են դարձել Նիկիտա Բարանովը, Տյագո Կամետան, այնուհետև գեղեցիկ հարվածով հաղթական գնդակ է հեղինակել Արթուր Ավագիմյանը:

Հյուրերից աչքի են ընկել Խուան Կարլոս Ազոկարը և տպավորիչ հարվածով` Հակոբ Հակոբյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000