Որոնել
Արխիվ
07.09.2019  23:06

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Ուոթֆորդի» գլխավոր մարզիչը հեռացված է. հայտնի է նոր մարզչի անունը

«Ուոթֆորդի» գլխավոր մարզիչ Խավյեր Գրասիան հեռացվել է պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 49-ամյա մասնագետի օգնականները նույնպես հեռացել են ակումբից։ Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հունվարին Նրա գլխավորությամբ թիմը նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 11-րդ տեղը։

Ընթացիկ մրցաշրջանում «Ուոթֆորդը» 4 հանդիպում է անցկացրել և ընդամենը 1 միավոր վաստակել՝ եզրափակելով մրցաշարային աղյուսակը։

Ակումբն արդեն տեղեկացրել է, որ նոր գլխավոր մարզիչ է նշանակել Կիկե Սանչես Ֆլորեսը։

54-ամյա իսպանացին արդեն աշխատել է թիմում 2015-16 մրցաշրջանի ընթացքում։ Այդ ժամանակ ակումբը հասել է Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչ, իսկ ԱՊԼ-ում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։

Սանչես Ֆլորեսն ավելի վաղ աշխատել է նաև «Ատլետիկոյում», «Խետաֆեում», «Վալենսիայում», «Բենֆիկայում», «Էսպանյոլում» ու «Շանհայ Շենհուայում»։

 

Կիկե Սանչես Ֆլորես


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000