Որոնել
Արխիվ
07.09.2019  14:23

«Ուրարտուին» 3 գոլ խփած ֆուտբոլիստը տեղափոխվելու է «Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է հասել «Չուկարիչկիի» հետ հարձակվող Սլոբոդան Տեդիչի տեղափոխության հարցում: Գործարքը կայանալու է ձմռանը, հայտնում է Manchester Evening Newsը:

Սերբի տրանսֆերի համար վճարվելու է 3 միլիոն եվրո: «Չուկարիչիկիի» մարզական տնօրեն Նենադ Միրոսավլևիչը հայտնել է, որ «քաղաքայինները» 19-ամյա ֆուտբոլիստի խաղին հետևել են երկար ժամանակ:

Սկզբնական շրջանում Տեդիչը հանդես է գալու անգլիական ակումբի Մ23 թիմում:

 Հիշեցնենք, որ սերբ ֆուտբոլիստը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ուրարտուի» դեմ 2 խաղերում ընդհանուր 3 գոլ է խփել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000