Որոնել
Արխիվ
07.09.2019  02:27

Հոլանդիան հաղթեց Գերմանիային, Ռուսաստանը՝ Շոտլանդիային, այլ արդյունքներ (VIDEO)

Եվրո 2020-ի որակավորման փուլում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։

Խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․

Գերմանիա - Հոլանդիա՝ 2-4․ գոլերը՝ Գնաբրի՝ 9,- դե Յոնգ՝ 59, Տա՝ 66 (ինքնագոլ),- Կրոս՝ 73, Մելեն՝ 79, Վեյնալդում՝ 90+1

Էստոնիա - Բելառուս՝ 1-2

C խմբում առաջատարը Հյուսիսային Իռլանդիան է, որը 4 հանդիպում է անցկացրել ու ունի 12 միավոր։ Երկրորդն 9 միավորով Գերմանիան է, իսկ Նիդերլանդների հավաքականը, որը մեկ խաղ պակաս է անցկացրել, ունի 6 միավոր։ Չորրորդում Բելառուսն է՝ (3), իսկ Էստոնիան առայժմ միավոր չունի։

Շոտլանդիա - Ռուսաստան՝ 1-2․ գոլերը՝ Մաքգին՝ 11,- Ձյուբա՝ 40, Օ՛Դոնել՝ 59 (ինքնագոլ)

Սան-Մարինո - Բելգիա՝ 0-4․ գոլերը՝ Բատշուայի՝ 49, 90+2, Մերտենս՝ 57, Շադլի՝ 63, 

Կիպրոս Ղազախստան՝ 1-1

I խմբում 5-րդ տուրից հետո առաջատարը Բելգիան է, որը հաղթել է բոլոր խաղերում ու ունի 15 միավոր։ Երկրորդը 12 միավորով Ռուսաստանն է, Ղազախստանն ունի 7 միավոր՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, 4-րդ տեղում 6 միավորով Շոտլանդիան է, Կիպրոսն ունի 4 միավոր, իսկ Սան-Մարինոն բոլոր խաղերում պարտվել է։

Սլովակիա - Խորվաթիա՝ 0-4․ գոլերը՝ Վլաշիչ՝ 45, Պերիշիչ՝ 46, Պետկովիչ՝ 72, Լովրեն՝ 89

Ուելս - Ադրբեջան՝ 2-1

E խմբում առաջատարը հունգարիայի հավաքականն է, որը 4 տուրից հետո վաստակել է 9 միավոր։ Երկրորդ հորիզոնականը նույնքան միավոր վաստակած Խորվաթիային է պատկանում, երրորդում 6 միավոր վաստակած Ուելսն է, Սլովակիան նույնքան միավորով 4-րդն է, իսկ Ադրբեջանը միավոր չունի։

Սլովենիա - Լեհաստան՝ 2-0․ գոլերը՝ Ստրունա՝ 35, Սպորեր՝ 65

Ավստրիա - Լատվիա՝ 6-0

Իսրայել - Մակեդոնիա՝ 1-1

G խմբում 5 տուրերից հետո, չնայած պարտությանը, առաջատարը Լեհաստանն է, որը վաստակել է 12 միավոր։ Երկրորդն 9 միավորով Ավստրիան է, Սլովենիան 3-րդն է՝ 8 միավորով, Իսրայելը նույնքան միավորով 4-րդն է, Մակեդոնիան ունի 5 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ Լատվիան միավոր չունի։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000