Որոնել
Արխիվ
06.09.2019  14:36

Մեսսին իրավունք ունի ցանկացած մրցաշրջանից հետո անվճար հեռանալ «Բարսելոնայից»

Նոր տեղեկություններ են հայտնի դարձել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրից: Արգենտինացին իրավունք ունի յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտից հետո մինչև հունիսի 30-ը խզել կատալոնական ակումբի հետ պայմանագիրը, տեղեկացնում է El Pais-ը:

Ըստ կողմերի պայմանավորվածության, 32-ամյա ֆուտբոլիստի նման քայլի դիմելու դեպքում որևէ փոխհատցում չի վճարի «բլաուգրանային»: Բարսելոնան այդպիսի որոշում է կայացրել, որպեսզի Մեսսին թիմում մնա միայն ինքնակամ, այլ ոչ թե պայմանագրի պարտավորություններից ելնելով:

Ավելի վաղ նմանատիպ պայմանագրեր են ունեցել «կապտանռնագույնների» լեգենդներ Կառլես Պույոլը, Չավին ու Անդրես Ինյեստան: Կիսապաշտպաններին ակումբը անվճար թույլէ  տվել հեռանալ, որպեսզի ասիական երկրներում մեծ աշխատավարձով խաղան և տրանաֆերի գումարը խոչընդոտ չինի:

«Բարսելոնայի» ու Մեսսիի միջև կնքված պայմանագիրը գործում է մինչև 2021 թվականի ամառը, սակայն կատալոնացիներն արդեն սկսել են նորը կնքելու համար բանակցություններ վարել: Սպասվում է, որ հարձակվողին ցմայ համաձայնագիր կառաջարկվի:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000