Որոնել
Արխիվ
06.09.2019  13:35

Վարտապետով. «Տեղափոխվում եմ Հայաստան»

Մոսկվայի «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը երեկ լքած Միխաիլ Վատապետովը խոսել է իր ապագա ծրագրերի մասին:

«Շնորհակալ եմ «Սպարտակին»: Ակումբում անցկացրած 11 տարիները կարծես կյանքիս կեսը լինեին: Շատ լավ ու վատ պահեր են եղել: Աշխատանքի եմ թռչել` ասես թևեր ունենայի, բոլոր գործերին նվիրվել եմ ոչ միայն աշխատակցի այլ նաև հավատարիմ երկրպագուի նվիրումով: Բայց վերջին ժամանակահատվածում դադարել էի զգալ այդ դրայվը, իսկ աշխատանքի գնալ միայն փողի համար…դա իմ մասին չէ:

Տեղափոխվում եմ Հայաստան: Նոր աշխատանքի հարցում որոշիչ դարձավ «Ուրարտուի» սեփականատեր, «Սպարտակի» նախկին բաժնետեր Ջևան Չելոյանցի անձի գործոնը: Նա ոչ միայն բիզնեսից է լավ հասկանում, այլ լավ նաև ֆուտբոլից ու մարդկանցից:

Բացի այդ, Հայաստանն իմ նախնիների հայրենիքն է: Աշխարհում դա ինձ համար ամենահարմարվետ վայրն է: Շատ ծրագրեր ունեմ, բայց առաջին հերթին միավորելու եմ «կարմրսասպիտակ» հայերին («Սպարտակի» երկրպագուներին-խմբ.): Բոլորին սիրում եմ, կհանդիպենք»,- ինստագրամյան իր էջում գրել է Վարտապետովը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000