Որոնել
Արխիվ
06.09.2019  10:48

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մարադոնան` հայ ֆուտբոլիստի նախկին թիմի գլխավոր մարզիչ (PHOTO)

Պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը համարվող Դիեգո Մարադոնան նշանակվել է Լա-Պլատայի «Խիմնասիայի» գլխավոր մարզիչ: Արգենտինական ակումբը հայտարարել է 58-ամյա մասնագետի հետ մինչև մրցաշրջանի ավարտը գործող պայմանագիր կնքելու մասին:

Արգենտինայի Սուպերլիգայի մեկնարկային 5 տուրից հետո «Խիմնասիան» 1 միավորով վերջին` 24-րդ տեղում է:

Մարադոնայի վերջին աշխատատեղը մեքսիկական «Դորադոսն» էր, որը նա հունիսին լքել է ուսի ու ծնկի բուժման համար:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Խիմնասիայի» կազմում էր հանդես գալիս հայ հարձակվող Մաուրո Գևգեոզյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000