Որոնել
Արխիվ
05.09.2019  17:43

«Ռեալի» աստղային նորեկը վերսկել է մարզումները

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Էդեն Ազարը մոտենում է վնասվածքից ապաքինվելուն:

Բելգիացին երկար դադարից հետո այսօր մարզվել է գնդակով, տեղեկացնում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը:

Ավելի վաղ 28-ամյա ֆուտբոլիստը հարկադրված լքել էր Բելգիայի հավաքականի ճամբարը:

«Ռեալի» ֆուտբոլիստներից շարունակում են վնասվածքներից ապաքինվել նաև Իսկոն, Մարկո Ասենսիոն և Խամես Ռոդրիգեսը:

Հիշեցնենք, որ Ազարը դեռ պաշտոնական նորամուտը չի նշել մադրիդյան թիմում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000