Որոնել
Արխիվ
05.09.2019  16:49

Որքան են Ռուսաստանի առաջնությունում վճարում ամեն հաղթանակի համար

Հայտնի են դարձել Ռուսաստանի առաջնության ակումբներում սահմանված պարգևավճարները յուրաքանչյուր խաղում հաղթանակի համար:

Ամենամեծ պարգևավճարները «Զենիթում» են: Պետերբուրգցիների հաղթական խաղին մասնակցած յուրաքանչյուր ֆուտբոլիստ ստանում է 9 հազար եվրո, իսկ հայտացուցակում հայտնված, բայց պահեստայինների թվում մնացած խաղացողը` 4,5 հազար: Sport.business-gazeta.ru-ն նաև հայտնում է, որ սկզբունքային խաղերում հաղթանակների ժամանակ այդ պարգևավճարները կրկնապատկվում են:

Հեղինակավոր մյուս թիմերում պարգևավճարները տարբեր ձևաչափով են: «Սպարտակում» նախկինում հաղթանակի համար վճարում էին 5-հազարական եվրո, սակայն ընթացիկ մրցաշրջանից սկսած խոշոր պարգևավճար է տրվելու լավագույն եռյակում հայտվելու համար: Նույնը նաև ԲԿՄԱ-ում ու «Ռուբինում»: «Կրասնոդարը» վճարում է Չեմպիոնների լիգայի համար, իսկ «Դինամոն» իր ֆուտբոլիստներին խոստացել է պարգևավճար տալ տարեկան աշխատավարձի կեսի չափով, եթե թիմը մտնի եվրագավաթներ:

Մյուս ակումբներում յուրաքանչյուր խաղում հաղթանակի համար հետևյալ պարևավճարներ են սահմանված.

«Ռոստով» – 6,8 հազար եվրո

«Օրենբուրգ» – 6,1

«Լոկոմոտիվ» – 4,8

«Սոչի» - 4,8

«Արսենալ» - 4,1

«Կռիլյա Սովետով» – 4,1

«Ուրալ» - 4,1

«Ուֆա» – 4,1

«Տամբով» - 4,1

«Ախմատ» - Տնային հաղթանակ` 2,05, արտագնա հաղթանակ` 3,4

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000