Որոնել
Արխիվ
05.09.2019  10:45

Մաթևոսյան. «Գավաթի խաղարկության վերանվանման շնորհիվ պարգևավճար կստանան բոլոր ակումբները»

Ընթացիկ մրցաշրջանից Հայաստանի գավաթի խաղարկությունը կկոչվի VBet Հայաստանի գավաթ։ Անվանման և տարբերանշանի օգտագործման իրավունքների փոփոխության մասին ավելի մանրամասն ՀՖՖ-ի կայքի հետ զրույցում ֆուտբոլի ֆեդերացիայի մարքեթինգի ու հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Մաթևոսյանը։ 

 - Ի՞նչպես ծագեց գավաթի խաղարկության անվանափոխության գաղափարը։ 
 
- Գաղտնիք չէ, որ այսօր ֆուտբոլում հովանավորչական համագործակցությունները դուրս են եկել նոր մակարդակի վրա։ Հիմա սովորական է առաջնության, գավաթի խաղարկության,  ինչպես նաև մարզադաշտի կամ այլ ենթակառուցվածքի անվանման օգտագործումը վաճառելը․ այդպես է թե՛ հզոր ֆուտբոլային ու թե՛ ավելի համեստ հնարավորություններ ունեցող երկներում։ Օրինակները բազմաթիվ են։ 
 
- Ի՞նչ նպատակներ է այն հետապնդում։ 
 
Մեր նպատակն է հովանավորչական համաձայնագրից ստացված գումարների միջոցով որոշ չափով ծածկել Vbet Հայաստանի գավաթի խաղարկության, Հայաստանի Բարձրագույն խմբի ու ՀՖՖ կողմից կազմակերպված մյուս մրցաշարերի ծախսերը, իսկ մնացած գումարը ուղղել հայկական ֆուտբոլային ակումբներին տարբեր ձևաչափերով։ Որպես օրինակ՝ Vbet Հայաստանի գավաթի այս տարվա խաղարկությունը կունենա մրցանակային ֆոնդ, որտեղ պարգևավճարներ կստանան ինչպես գավաթի հաղթողը, այնպես էլ նախնական փուլից դուրս մնացած ակումբները։ 
 
Իհարկե, որքան ակումբն ավելի հաջող խաղա ու առաջ շարժվի, այնքան ավելի մեծ կլինի պարգևավճարը․ մրցակցային սկզբունքը պահպանելը նույնպես կարևոր է։ 
 
- Գավաթի խաղարկությունը մյուս տարի՞ էլ կկրի VBet Հայաստանի գավաթ անվանումը։ 
 
- VBet և Feedconstruct ընկերությունների հետ մեր համագործակցությունը բավական լայնամասշտաբ է և ունի մի քանի ուղղվածություն։ Բազմիցս հայտարարել ենք, որ Feedconstruct ընկերությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական գործընկերն է, որին պատկանում է ՀՖՖ-ի կողմից կազմակերպվող բոլոր պրոֆեսիոնալ մրցումների առցանց վիդեո հեռարձակման և տվյալների օգտագործման բացառիկ իրավունքը։ Հույս ունենք, որ համագործակցությունը կտա իր պտուղները, ու արդեն այս տարի թե՛ ՀՖՖ-ն և թե՛ հայկական ակումբները կունենան ֆինանսական աջակցություն։ Ինչ վերաբերում է Vbet-ին, ապա դեռ նախորդ մրցաշրջանից ՀՖՖ-ն սկսել էր ընկերության հետ համագործակցության առաջին քայլերն անել։ Իսկ արդեն այս մրցաշրջանից այն ավելի լայնածավալ նույթ է կրում։ Արդյունքում՝ VBet-ը դարձավ Հայաստանի առաջնության պաշտոնական գործընկերը, իսկ գավաթի խաղարկությունը այս մրցաշրջանում կոչվելու է Vbet Հայաստանի գավաթ։ 
 
- Կա՞ն համագործակցության առաջարկներ այլ ընկերությունների հետ ու եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով։ 
 
- Այս պահի դրությամբ մենք բանակցում ենք մի քանի ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են հաջորդ մրցաշրջանից ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության անվանման իրավունքերը ձեռք բերելու հարցում։ Քանի որ բանակցությունները դեռ ընթացքում են, զերծ կմնամ անուններ տալուց, բայց այդ կազմակերպությունների ցանկում կան աշխարհահռչակ ընկերություններ։ Բնականաբար, պայմանագիր ստորագրելուց հետո, ՀՖՖ-ն այդ մասին տեղյակ կպահի հասարակությանը։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000