Որոնել
Արխիվ
05.09.2019  01:20

Իտալական ակումբն ամռանը ցանկացել է գնել Զինչենկոյին

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կարող էր այս ամռանը հայտնվել Ա սերիայում, հաղորդում է Calciomercato-ն։

Նշվում է, որ «Յուվենտուսը» մտադիր է եղել ձեռք բերել ուկրաինացուն և առաջարկ է ներկայացրել «Մանչեսթեր Սիթիին»։ Բանակցություններն արդյունք չեն տվել, որովհետև «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դեմ է եղել ֆուտբոլիստի հեռանալուն։ Բացի դրանից, անձամբ ֆուտբոլիստը գոհ է թիմում իր կարգավիճակից։

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Զինչենկոն մասնակցել է բոլոր 4 հանդիպումներին։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000