Որոնել
Արխիվ
04.09.2019  21:15

Սանչո. «Դեմ չէի լինի տեղափոխվել ԱՊԼ կամ Լա լիգա»

Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Ջեյդոն Սանչոն խոստովանել է, որ անկանում է իր ուժերը փորձել այլ առաջնությունում։

«Ես ապագան չեմ տեսնում, բայց դեմ չէի լինի տեղափոխվել ԱՊԼ։ Չեմ բացառում նաև Լա լիգայում խաղալու տարբերակը, բայց դեռ վաղ է այդ մասին խոսելը։

Գերմանիայում լրատվամիջոցների կողմից ճնշումն ավելի քիչ է։ Դա ինձ օգնում է լինել ավելի կենտրոնացված։

Երջանիկ եմ, որ կարողանում եմ խաղալ, դա ամենակարևորն է։ Ես պարզապես օգնում եմ թիմին ու ինչ-որ բան սովորում ամեն անգամ, երբ դաշտ եմ դուրս գալիս»,- 19-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում sportbild.bild.de-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ անգլիացին հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000