Որոնել
Արխիվ
03.09.2019  20:57

Ազար եղբայրները լքել են Բելգիայի հավաքականի ճամբարը

Էդեն և Տորգան Ազար եղբայրները հեռացել են Բելգիայի հավաքականի մարզումներից, հաղորդում է Բելգիայի ընտրանու թվիթերյան էջը։

Էդենին անընդհատ տանջում են մկանային խնդիրները։ Վերջինս «Ռեալ» տեղափոխվելուց հետո նաև զգալի խնդիրներ ունի՝ կապված ավելորդ քաշի հետ։ Նրա եղբայր Տորգանը, ով նույնպես այս ամռանը նոր ակումբ ունեցավ՝ տեղափոխվելով Դորտմունդդի «Բորուսիա», վնասվածք ստացավ՝ չկարողանալով շարունակել մարզումները։

Այդպիսով, նրանք չեն կարողանա մասնակցել Եվրո-2020-ի ընտրական փուլի Սան-Մարինոյի և Շոտլանդիայի հետ խաղերին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000